ԱՄՆ-ում առաջին անգամ հայտնաբերվել է կորոնավիրուսի բրիտանական շտամ։ Կորոնավիրուսի ավելի վարակիչ շտամով վարակման դեպքն արձանագրվել է Կոլորադո նահանգում։ Այս մասին թվիթերյան իր էջում հայտնել է նահանգապետ Ջարեդ Պոլիսը։
20-ամյա վարակակիրը գտնվում է մեկուսացման մեջ։ Նշվում է, որ երիտասարդը չի ճամփորդել։ Այժմ իշխանությունները ստուգում են նրա հնարավոր կոնտակտները։
Ավելի վաղ հաղորդել էինք, որ երկու երկրում՝ Ճապոնիայում և Ֆինլանդիայում, արդեն կան կորոնավիրուսային երկու նոր շտամներով (բրիտանական և հարավաֆրիկյան) հիվանդացության դեպքեր։