Փետրվարի 25-ին 45 մետրանոց 2012DA14 աստերոիդը կանցնի Երկիր մոլորակի կողքով: Գրում է Itar-tass-ը:
Երկիր մոլորակի և աստերոիդի միջև տարածությունը կլինի ռեկորդային փոքր` 27 հազար կիլոմետր: Լինդլի Ջոնսոնը, ՆԱՍԱ ծրագրի ղեկավարը, որը հետևում է Երկիր մոլորակի շուրջ առկա առարկաներին, հայտարարել է, որ աստերոիդի թռիչքի հետագիծը լավ ուսումնասիրված է և այն ոչ մի դեպքում չի կարող բախվել Երկիր մոլորակի հետ: ՆԱՍԱ ընկերություն ուղիղ հեռարձակմամբ ցուցադրելու է թռիչքը, որին կարելի է հետևել ՆԱՍԱ-ի պաշտոնական կայքում: