Կարիճները՝ անկատար աշխարհի դեմ
2021-ը բարդ կանցնի Կարիճների համար, քանի որ նրանց համար դժվար է համակերպվել աշխարհի անկատարության հետ: Կարիճներին հատկապես կվշտացնի շրջապատողների և առավել ևս հարազատների անկատար լինելը: 2021-ին Կարիճների համար դժվար կլինի դրված նպատակներին հասնելը: Բացի այդ, Ցուլի տարում այս նշանի ներկայացուցիչները լուրջ ու ծանր ընտրության առաջ են կանգնելու: Ճակատագիրն ու հեռանկարները կախված են լինելու հենց ընդունված որոշումից: Աստղագետները խորհուրդ են տալիս հենվել ինտուիցիայի վրա:
Խոյերը հոգնելու են
Ցուլի տարին բառիս բուն իմաստով կհոգնեցնի Խոյերին՝ չնայած նրանց ամրությանն ու ինքնավստահությանը: Խոյն իհարկե ուզածին կհասնի, բայց դրա համար շատ բարձր գին կվճարի: Աստղագետները խորհուրդ են տալիս խոշոր ծրագրերը հետաձգել 2022-ի համար: 2021 թիվը լարված ու արագընթաց է լինելու, բայց, ցավոք, Ցուլը Խոյերին գործողություններում չի տա այն ազատությունը, որին նրանք սովոր են: Նրանք անընդհատ պիտի ամեն ինչ վերահսկեն, բայց իրադարձություններին լարված հետևելը բավական բարդ կլինի:
Ջրհոսների սայթաքուն ճամփան
2021 թվականին Ջրհոսների համար դժվար կլինի ճիշտ ճանապարհին հետևել անսպասելի իրադարձությունների պատճառով: Բացի այդ, Ցուլը ստիպելու է նրան լուծել այն խնդիրները, որոնցից նա նախընտրում էր հեռու փախչել: Նույնիսկ եթե Ջրհոսներն այնպիսի վիճակում են գտնվում, որը նրանց դուր չի գալիս՝ խնդիրներով լի հարաբերություններ, չսիրված աշխատանք, ավագ հարազատների հետ պրոբլեմատիկ հարաբերություններ, Ցուլը թույլ չի տա պարզապես թաքնվել այդ ամենից: Ջրհոսները պետք է աշխատեն իրավիճակի հետ ու փորձեն այն ներսից փոխել:
Առյուծները կծանրաբեռնվեն աշխատանքով
Ցուլի տարում Առյուծները պետք է շատ ու լարված աշխատեն: 2021-ի առաջին կեսին նրանք մեծ ուժեր կծախսեն նոր ու բարձր վարձատրվող աշխատանք փնտրելու վրա, իսկ երկրորդին կուզենան տպավորություն թողնել ղեկավարության վրա, ինչը կհոգնեցնի: Աստղագետները զգուշացնում են, որ նոր տարվա առաջին օրերը Առյուծը զուր վատնելու է և կորցնելու է այն շանսը, որին, կարելի է ասել, ողջ կյանքն է սպասել: Առյուծներին խորհուրդ է տրվում նվիրական երազանքի կատարումը հետաձգել ուշ աշնան համար: Այդ ժամանակ նրանք մանրուքների վրա չեն շեղվի, կկենտրոնանան գլխավորի վրա:
Կույսերն ապրումներ կունենան
2021-ը ծանր կլինի նաև Կույսերի համար: Նրանք շատ կանհանգստանան ու կհուզվեն, եթե ինչ-որ բան ծրագրի համաձայն չընթանա: Որոշ Կույսեր տեղի ունեցող փոփոխությունները դժվարությամբ կընդունեն: Նշանի առանձին ներկայացուցիչներ նույնիսկ կուզենան հրաժարվել կարևոր քայլեր անելուց ինչպես անձնական կյանքում, այնպես էլ՝ կարիերայում: Աստղագետները խորհուրդ են տալիս նման արմատական որոշումներ չընդունել. ի վերջո ձեզ լավ պարգև կսպասվի: