1. ԽՈՅ ԵՎ ԵՐԿՎՈՐՅԱԿ
Ուժեղ քամին կրակը երկինք է հանում, կրակի կայծերը թռչում են օդային հոսանքներով։ Գնահատեք այս կերպարը, որպեսզի հասկանաք. Օդն ու Կրակը այն երկու տարերքն են, որոնք կառավարում են Խոյին եւ Երկվորյակին։ Նրանք շատ են զգում միմյանց կարիքը, ճիշտ այնպես, ինչպես այդ նշանների տակ ծնված մարդիկ։ Ավելին, նրանց փոխադարձ ձգողություն ուժեղ է ոչ միայն ֆիզիկական, այլ նաեւ մտավոր մակարդակում։ Նման զուգընկերներին միավորում են լավատեսությունը, կյանքի եւ դրա հաճույքների հանդեպ սերը։ Իսկ ուրիշ ի՞նչ է պետք միմյանց սիրելու եւ միասին յուրաքանչյուր նոր օրվա համար ուրախանալու համար։
2. ԱՂԵՂՆԱՎՈՐ ԵՎ ԱՌՅՈՒԾ
Ինչպիսի՞ հարաբերություններ կարող են ձեւավորվել երկու կրակի նշանների միջեւ։ Բնականաբար թեժ։ Ե՛վ Առյուծներին, ե՛ւ Աղեղնավորներին աստղերն օժտել են ուժեղ բնավորությամբ եւ մրցակցության ջիղ տվել։ Թվում է, թե տրամաբանական է ենթադրել, որ նրանք կմրցակցեն միմյանց հետ։ Այդպես էլ կլինի, եթե խոսքն իրական սիրո մասին չէ։ Առանձին նրանք վառ ու կրքոտ են, եւ դա լավ է, բայց երկուսով ավելի լավ է, եթե նրանք որոշում են միասին երջաքնիկ կյանք կառուցել։ Այդ դեպքում նրանց բոլոր հաջողությունները եւ նվաճումները կրկնապատկվում են։
3. ԿՇԵՌՔ ԵՎ ԽՈՅ
Կենդանակերպի նշաններից այս երկուսը շփման տաղանդով են օժտված։ Բայց ավելի կարեւոր է այն, որ նրանք միասին կարող են իսկական թիմ կազմել, եւ դա երկուսին էլ թույլ է տալիս ավելի հեշտ հաջողության հասնել։ Շրջապատում բոլորը հիացած են, իսկ ի՞նչ է կատարվում այդ զույգի ներսում։ Կշեռքի երկնային հովանավորը կենսուրախ Վեներան է, իսկ Խոյի բնավորությունը սահմանում է առնական Մարսը։ Դրա արդյունքում մշտական սիրային լարվածություն եւ սեռական էներգիայի փոխանակում է առաջանում, որը համատեղ կյանքը գործնականում հավերժական շարժիչի է վերածում։
4. ԿՈՒՅՍ ԵՎ ՋՐՀՈՍ
Այս նշաններին աստղերն օժտել են աշխարհը ձեւափոխելու եւ ապագան կառավարելու ցանկությամբ։ Սակայն Կույսն ու Ջրհոսը դա անում են յուրովի։ Եթե Կույսը շատ լավ գլուխ է հանում պրակտիկ հարցերից, ապա Ջրհոսը անշեղորեն պատրաստ է ուսումնասիրել նոր միտումները եւ կիսվել թարմ գաղափարներով։ Եթե այս տաղանդները միավորվեն, արդյունքում հիանալի տանդեմ կստացվի, որը միշտ պատրաստ է մեծ նվաճումների։
5. ԿԱՐԻՃ ԵՎ ԽԵՑԳԵՏԻՆ
Խեցգետնի նշանի տակ ծնվածների մասին ասում են, որ սիրո հարցում նրանք սեփականատեր են, որոնք ձգտում են լիովին տիրանալ իրենց զուգընկերոջը։ Սակայն բնավորության հենց այս գիծը ավելի շատ համապատասխանում է կասկածամիտ Կարիճին։ Նման հարաբերությունները հանգստացնում են նրանց բնածին կասկածամտությունը եւ վստահություն են ներշնչում, որ նրանք միշտ ցանկալի եւ սիրելի կլինեն։ Կրքոտ Կարիճներն անում են ամեն բան, որպեսզի օգնեն վարանոտ Խեցգետիններին չփակվել սեփական պատյանի մեջ։ Այլ կերպ ասած՝ նման միությունում երկու զուգընկերներն էլ իրենց կատարյալ ապահով են զգում։
6. ԱՅԾԵՂՋՅՈՒՐ ԵՎ ՑՈՒԼ
Հողի տարերքի նշաններին առաջին հերթին միավորում է հզոր, հիմնավոր եւ հուսալի ուժ, որը նրանց նվիրում է հայրենի տարերքը։ Նրանք, ովքեր ամուր կանգնած են հողի վրա, շատ լավ են հասկանում միմյանց, ավելի հեշտ են բացատրում իրենց տեսակետը, քան օրինակ Օդի տարերքի տակ ծնված նշանների ներկայացուցիչներին։ Եթե մեր կյանքը երկար ճանապարհորդություն է, ապա այնպիսի զուգընկերները, ինչպիսիք Այծեղջյուրն ու Ցուլն են, դրան շատ լավ են պատրաստ եւ կարող են միասին շա հեռու գնալ։
7. ՁԿՆԵՐ ԵՎ ՑՈՒԼ
Ջուրը սնում է Երկիրը, իսկ վերջինս իր հերթին հուսալի հիմք է կենարար ջրային հոսքերի համար։ Այս տարերքների համադրությունը գրեթե իդեալական պայմաններ է ստեղծում երկարատեւ եւ բեղուն հարաբերությունների համար։ Ցլի պրակտիկությունն ու առողջ բանակությունը հիանալի հավասարակշռում են խորը, էմոցիոնալ եւ երազկոտ Ձկներին։ Եթե ուզում եք տեսնել, թե ինչպիսի տեսք ունի Ինի եւ Յանի իդեալական միությունը, ապա այն ձեր աչքի առաջ է։
Աղբյուրը՝ Elle.ru