Մանվել Գևորգյանը ծնվել է Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղում՝ 2001թ.-ի մայիսի տասնվեցին:

Մանվելը 2019թ.-ի ամռանն էր բանակ զորակոչվել: Մանվել Գևորգյանի զինծառայության սկզբնական շրջանը բավականին հանգիստ է անցել:

Մանվելը բանակ էր գնացել «Ես եմ» հայտնի ծրագրի շրջանակներում ու պիտի ծառայեր 3 տարի:

Նա երբևէ ծնողների կամ հարազատների մոտ չի բո ղոքել, տրտնջացել ծառայության օրերից, իսկ պшտ երшզմի ժամանակ ծնողների անհանգստությունը փարատելու համար նրանց ասել է, որ իրենց մոտ ամեն բան հանգիստ է:

 

Բայց, ցավոք սրտի, սեպտեմբերի վերջին սկսված պատերազմը ճակատագրական եղավ Մանվելի ու նրա շատ ծառայակից ընկերների համար:

Մանվելը անմահացավ՝ անամոք և չսպիացող ցավ թողնելով քույրերի և ծնողների սրտերի մեջ:

Մանվելը մարտական գործողությունների ընթացքում իր հրամանատարի մարմինը քաշելով դուրս է բերել ապահով տեղ՝ փրկելով նրա կյանքը:

Անչափ հուզիչ են Մանվելի վերջին խոսքերը, որ նա հասցրել է գրել թղթե տուփի մի փոքրիկ կտորին:

Մանվելը գրել է. «Կներե՛ք, հերս, մերս, ախպերներս, քրերս, իմ շատ սիրելի հարազատներ, թեժ էր մարտը, չդիմացա, լավ մնացեք»: