Bundesliga-ի պաշտոնական կայքը ֆիլմ է նկարահանել Բորուսիայի Դորտմունդի ամառային տրանսֆերային շուկայի ամենաինտրիգային ֆուտբոլիստի` Հենրիխ Մխիթարյանի մասին: 

23 ամյա հայազգի ֆուտբոլիստը նաև ամենաթանկ ձեռքբերումն է Դորտմունդի Բորուսիայի պատմության ամբողջ ընթացքում: Նա անցած խաղաշրջանում Ուկրաինայի առաջնությունում  29 խաղում դարձել է 25 գոլի հեղինակ: 

Տեսանյութում Մխիթարյանի մասին իրենց կարծիքներն են հայտնում Բորուսիայի մարզիչ Յուրգեն Կլոպը, գործադիր տնօրեն Հանս Յոահիմ Վացկեն, մարզական տնօրեն Միխայել Ցորկը, ինչպես նաև թիմակիցներ Ռոման Վայդենֆելերը և Սեբաստիան Կելը: 

Մանսվորապես Յուրգեն Կլոպը նշել է, որ Մխիթարյանի մեջ նա տեսնում է այն ամենը, ինչ սիրում է հարձակողական բնույթի խաղացողի մոտ` պաս, հարձակվողական ստրատեգիա և տեխնիկա: Բացի դա նա  նաև նշել է Մխիթարյանի բնավորության մասին` ավելացնելով, որ նա հումորի հիանալի զգացում ունի: 

Յոահիմ Վացկեն նշել է, որ իրենց համար Մխիթարյանի ձեռք բերելու ժամանակ կարևոր չի եղել գումարը: 

Միխայել Ցորկը նշում է Մխիթարյանի տեխնիկայի և հիանալի ունակությունների մասին գրոհի եզրափակիչ հատվածում: 

Բորուսիայի Դորտմունդի դարպասապահ Վանդերֆելերը նշում է, որ Մխիթարյանը դեռևս երիտասարդ խաղացող է և ակումբը մեծ պլաններ է կապում վերջինիս հետ: 

Սեբաստիան Կելն էլ ավելացնում է, որ Մխիթարյանը շատ լավ ձեռքբերում էր ճիշտ ժամանակին: