Սոցցանցերի ադրբեջանական էջերում տարածվել է տեսանյութ, որում երևում է, որ ադրբեջանցի զինվորականները գտնվում են Կապանի նորակառույց օդանավակայանից ոչ հեռու, այնպիսի տարածքում, որտեղից կարող է դիտարկվել օդանավակայանի տարածքը։
Տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատել է Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը։ Նա նշել է, որ ադրբեջանցիներն այդ հատվածում վաղուց են վրաններ ու դրոշ տեղադրել ու տեղակայվել։
Հարցին՝ նման պայմաններում օդանավակայանի շահագործումը հնարավոր կլինի՞, Կապանի քաղաքապետը պատասխանեց, որ դեռ վաղ է այդ մասին խոսել։
Անդրադառնալով սահմանազատման գործընթացներից հետո Կապանում տիրող իրավիճակին՝ քաղաքապետը նշել է, որ որևէ արտառոց միջադեպ չի գրանցվել, կրակոցներ չեն հնչել։