Նախագահ Արմեն Սարգսյանի մոտ հիվանդությունը բարդ ընթացք ունի։ Վիճակի կայունացումից և բժիշկների թույլտվությունից անմիջապես հետո նախագահ Արմեն Սարգսյանը կվերադառնա Երևան։ Այս մասին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմից։

Ի պատասխան զանգվածային լրատվության միջոցների հարցումների՝ հայտնում ենք, որ նոր տիպի կորոնավիրուսով վարակվելու պատճառով մեկուսացման մեջ գտնվող նախագահ Արմեն Սարգսյանի մոտ հիվանդությունը բարդ ընթացք ունի, առկա են այդ վիճակին բնորոշ ախտանիշներ: Նախագահ Սարգսյանը բժիշկների հսկողության տակ շարունակում է բուժման գործընթացը։


Միաժամանակ, ելնելով առողջական վիճակից, նախագահը հնարավորության սահմաններում աշխատում է և ժամանակավորապես շարունակելու է աշխատել հեռավար ռեժիմով:

Վիճակի կայունացումից և բժիշկների թույլտվությունից անմիջապես հետո նախագահ Սարգսյանը կվերադառնա Երևան՝ իր պարտականությունների կատարմանը։

Եվս մեկ անգամ փոխանցում ենք Հանրապետության նախագահի և տիկին Նունե Սարգսյանի շնորհակալությունն՝ առողջության մաղթանքների և զորակցության խոսքերի համար»,- ասված է հաղորդագրության մեջ: