«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանն «Անդրադարձի» եթերում դիմում է Թուրքիայի նախագահ Էրդողանին ու Ադրբեջանի մարտական գեներալներին՝ հիշեցնելով, որ երբ 94-ին Հայաստանը հաղթեց Ադրբեջանին, երբեք թույլ չտվեց նման լկտի պահվածք ռազմագերիների նկատմամբ։
«Ես ակնկալում եմ, որ ինքը պետք է ազդի Ալիևի վրա, որ մեր գերիներին չնվաստացնեն, արժանապատվորեն վարվեն զինվոր գերու հետ։
«Ուզում եմ Էրդողանին դիմել, քանի որ մի 11 ամիս բանտ ա նստել, գիտի բանտային բարքերը։ Ես Ալիևին չունեմ դիմելու։
Թող Ադրբեջանում էլ իմանան, որ նա անբարո է, մի հատ չեկիստ տականք, իրա հերը՝ մի չեկիստ տականք»,- ասում է Շանթ Հարությունյանը։
Նա իրեն վերապահում է նման կոչով դիմելու բարոյական իրավունք, քանի որ ժամանակին ունեցել է 2 ադրեջանցի և 17 ռուս գերի, բոլորի հետ վարվել է արժանապատվորեն։ Ինչպես նաև այն ադրբեջանցի կալանավորի հետ, ում հետ նստած է եղել ԿԳԲ-ի բանտում։
Շանթ Հարությունյանն այն կարծիքին է, որ ՌԴ նախագահ Պուտինը Նիկոլ Փաշինյանին պահում է «6-ի պլատֆորմը» ստորագրելու համար, բայց վստահ է՝ չի լինելու։