Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մարտին Սարոյանը հրապարակեց Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ավագ դստեր` Մանյայի նախաքննական ցուցմունքը: Այս մասին հայտնում է aravot.am-ը:

Հիշեցնենք, որ Մանյայի փեսացուին՝ 27-ամյա Կարեն Եսայանին, դաժանաբար սպանել էին նրանց նշանադրության օրը: Մանյան նախաքննական մարմնին տեղեկացրել էր, որ Կարեն Եսայանին ծանոթ է դպրոցական տարիներից, իր դասընկերն է եղել, նրան վերջին անգամ տեսել է 2012 թվականի մարտի 27-ին, երբ նա իր ծնողների հետ եկել է իրենց տուն: Դրանից հետ, ըստ Մանյա Ղուկասյանի, իրենք դարձյալ, նույնիսկ հեռախոսով չեն շփվել:

Մանյա Ղուկասյանը նախաքննական մարմնին նաև հայտնել է, որ Կարեն Եսայանի սպանության մեջ ամբաստանվող Հարություն Սարգսյանին ընդհանրապես չի ճանաչել ու երբեք նրան չի տեսել: Քննիչի այն հարցին, թե Մանյա Ղուկասյանի աշխատավայրը քանի՞ մետր հեռավորության վրա է գտնվում իրենց տնից, ինչո՞վ է գնում աշխատանքի, ամեն օր է գնո՞ւմ է, և վերջին ժամանակաշրջանում, այսինքն 2012 թվականի մարտ-ապրիլ ամիսներին որևէ արտասովոր երևույթ նկատե՞լ է, թե՞ ոչ, Մանյան պատասխանել է.

«Աշխատանքիս վայրը գտնվում է 250 մետր հեռավորության վրա, մշտապես աշխատանքի գնում ու վերադառնում եմ ոտքով, արտասովոր այն եմ համարում, որ այն բանից հետո, երբ ծնողներս համաձայնեցին իմ ձեռքը տալ Կարեն Եսայանին, այսինքն 2012 թվականի մարտի 27-ից հետո, համարյա ամեն օր աշխատանքի գնալուց ժամը 11.00-ի սահմաններում և տուն վերադառնալուց` ժամը 15.00-ի սահմաններում իմ ճանապարհի տարբեր հատվածներում նկատել եմ կանգնած «Մերսեդես» մակնիշի արծաթագույն մեքենա, որի վրա դրված էր արտասահմանյան BM 52 55 համարանիշը: 

 

Շարունակությունը` այստեղ: