Խոյ

Եթե միայնակ եք, հազիվ թե այսօր հանդիպեք ձեր 2-րդ կեսին, իսկ եթե արդեն 2-րդ կես ունեք, ամեն ինչ արեք նրա հետ վերջերս լարված հարաբերությունները կարգավորելու ու լավացնելու համար:

Ցուլ

Խանդը ձեզ կուրացրել է. Դուք չեք հավատում ձեր կողակցի ոչ մի խոսքին, այս ամենը լարում ու վատացնում է ձեր հարաբերությունները, եթե չփոխվեք, ամեն ինչ կկորցնեք:

Երկվորյակ

Գործնական առաջընթացը կսկսվի հենց հունվարից, այնպես որ պատրաստ եղեք լուրջ փոփոխությունների: Անձնականում որևէ դրական տեղաշարժ չի սպասվում, դուք ձեր կոպիտ պահվածքով ինքներդ եք վանում ձեր երկրպագուներին:

Խեցգետին

Խեցգետիններն ամբողջությամբ տարված են իրենց անձնական կանքով ու աչքաթող են արել մնացած ամեն ինչ, բայց դա ճիշտ մոտեցում չէ, մենակ կմնաք:

Առյուծ

Կյանքի այս փուլում ձեզ անձնական հարաբերությունները քիչ են հետաքրքրում, դուք տարված եք գործնական նոր գաղափարների իրականացմամբ: Դուք ճիշտ ուղղու վրա եք:

Կույս

Սիրային արկածների համար լավ ժամանակ է: Դուք կարծես թե գտել եք ձեր 2-րդ կեսին, փորձեք պահպանել դա:

Կշեռք

Փորձեք ամեն հարցում ավելի հավասարակշիռ մոտեցում ցուցաբերել: Դուք նախ գործում, հետո մտածում եք, փորձեք հիմա անել ճիշտ հակառակը:

Կարիճ

Ձեզ կարճատև կամ երկարատև ճամփորդություն է սպասվում, որը ձեր սրտով է: Դա որոշիչ ճամփորդություն կլինի ձեզ համար:

Աղեղնավոր

Եթե ամուսնացած եք, փորձեք ավելի շատ ուշադրություն դարձնել ձեր զուգընկերոջը, դուք հնարավոր է չեք նկատում, բայց նա ուշադրության պակաս ունի:

Այծեղջյուր

Տարին շատ ուրախ ու անհոգ եք սկսել, այդպես էլ կշարունակվի ողջ ասվա ընթացքում: Այս օրն էլ խոստանում է հետաքրքիր լինել՝ լի անակնկալներով:

Ջրհոս

Աշխատավայրում որոշ բարդություններ կլինեն, բայց թող դրանք ձեր չընկճեն, ճիշտ է, դժվար ժամանակներ են, բայց ամեն ինչ լավ է լնելու ձեզ համար:

Ձկներ

Ձեր ընկերների մեջ կա մեկը, որն իսկապես անտարբեր չէ ձեր հանդեպ և դուք դա նկատում եք ու ինքներդ էլ անտարբեր չեք, բաց մի թողեք հնարավորությունը: