Թաթուլ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Անցնող շաբաթվա ընթացքում մի քանի հոդված եմ պատրատել, որոնք կսկսեմ հրապարակել երկուշաբթի օրվանից՝ ՍիվիլՆեթի իմ սյունակում:
Դրանցից մեկը վերաբերում է հայ-ադրբեջանական բոլոր 4 պատերազմների զոհերի թվերին: Իմ հաշվարկներով, որոնք կարող են լինել ոչ ամբողջական, 115 տարվա ընթացում տեղի ունեցած չորս պատերազմների ընթացքում զոհերի նվազագույն թիվը 60 հազար է, առավելագույնը՝ 100 հազար և ավելի:
Այդ 4 պատերազմները տեղի են ունեցել.
1905-1906 թթ - հայ-թաթարական բախումներ,
1918-1920 թթ - երբ երկու հանրապետությունները անկախ էին,
1991-1994 թթ- Արցախյան առաջին պատերազմ,
2020 թ. 44-օրյա պատերազմ:
Այս բաժանումները նույնպես վիճելի են, անշուշտ: Օրինակ, յուրահատուկ պատերազմ կարելի է համարել 1994-2020-ը, որը կողմերից խլել է մի քանի հազար մարդու կյանք:
Մինչև երկուշաբթի:
Լուսանկարում՝ Հադրութի հոսպիտալում, նկարել եմ 30 սեպտեմբերին, 2020»: