«Հրապարակ» օրաթերթը այսօրվա համարում գրում է, որ Մայրաքաղաքի տրանսպորտի թանկացումներից, պարզվում է՝ հետ չի մնացել նաև Արմավիրի մարզը:

 Երևան-Էջմիածին երթուղային տաքսիների ուղեվարձը դեռ այդ օրերին 300 դրամից դարձավ 400, և մինչ օրս պահպանվում է այդ գինը, չնայած Երևանի քաղաքապետը կասեցրեց թանկացման որոշումը, իսկ տրանսպորտի նախարարը քանիցս հայտարարեց, որ միջքաղաքային երթուղիներում թանկացումներ չեն լինելու: Նշենք, որ այս երթուղին, ըստ որոշ լուրերի, պատկանում է ԱԺ պատգամավոր Հրանտ Գրիգորյանին: