«Ժամանակ» թերթը գրում է. «Սոթքի հանքի տնօրինությունը հաստատել է, որ հանքում կրճատումներ են: Չի բացառվում, որ շատ շուտով տնօրինություն, որպես այդպիսին, չլինի, քանի որ հանքը չի շահագործվում, այն հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության տակ:
Հանքի սեփականատերերը ռուսներ են, և մեր տեղեկություններով՝ Ռուսաստանը ամեն ինչ անում է սեփականատիրոջ փոփոխություն թույլ չտալու համար: Ըստ մեր աղբյուրի՝ հանքավայրը և ռուսական սեփականություն հանդիսացող տեխնիկան հսկում են ինչպես ռուս, այնպես էլ ադրբեջանցի զինվորականներ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: