««Ոստիկանության տարածած հայտարարության մեջ միակ ճիշտ բանը այն է, որ ես հրաժարվել եմ ներկայանալ ոստիկանություն»,– երեկ Aravot.am-ի հետ զրույցում վստահեցրեց Գորիսի՝ 1992–94թթ. քաղաքապետ, տարածաշրջանի ինքնապաշտպանության կոմիտեի համանախագահ Սամվել Հարությունյանը։ Հիշեցնենք, որ ոստիկանությունը «Փաստինֆո»–ին հայտնել էր, որմամուլում արած հայտարարությունների հետ կապված՝ Սամվել Հարությունյանին հրավիրել են ոստիկանություն, սակայն նա հրաժարվել է ներկայանալ։
«Ես սպասում եմ, որ ժամ առաջ, րոպե առաջ քրեական գործ հարուցվի և կալանավորվի Սուրիկ Խաչատրյանը, և նաև կալանավորվեն այդ ոճրախմբի մի շարք առանցքային դեմքեր, և ես կներկայանամ ոստիկանություն, ինձնից կախված առավելագույնը կանեմ։ Իմ անվտանգության հետ կապված ինչ-որ փոքրիկ զրույցի համար երբեք չեմ ներկայանա ոստիկանություն»,– ասաց Սամվել Հարությունյանը»,–գրում է թերթը։
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում: