Թուրքիայի պետական ​​«TRT» հեռուստատեսությունը նախորդ շաբաթ իր դժգnհnւթյnւնն էր հայտնել նորընտիր նախագահ Ջո Բայդենի կադրային որոշման կապակցությամբ Մերձավոր Արևելքում:

Ինչպես գրում է «Սիրիական դիտորդ» պորտալը այսօր ՝ հունվարի 11-ին, Անկարայի արձագանքը եղավ շատ արագ ընդամենը մի քանի րոպե անց, այն բանից հետո, երբ Բայդենը Բրեթ ՄաքԳուրքին նշանակեց որպես ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի համակարգող: Հաղորդում է «ԵԱ դեյլին»:

 

«ՄաքԳուրքը կարևոր դերակատարություն է ունենցել Միացյալ Նահանգների և նրա դաշնակիցների համար Մերձավոր Արևելքում, և այժմ կարծես նա վերադարձել է իր գործն ավարտին հասցնելու համար», – հայտնում է թուրքական հեռուստատեսությունը:

Բրեթ Մաքգուրկը ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացն էր ԴԱ ԻՇ, Իսլամական պետության կազմակերպության դեմ պայքարnւմ և անմիջական մասնակցություն է ունեցել «Սիրիայի ժողովրդավարական ուժերի» հետ համագործակցության ընթացքում, որոնց Անկարան համարում է «ահաբեկական կազմակերպություն»:

2018-թ.ի դեկտեմբերին ԱՄՆ զnրքերը Սիրիայից դուրս բերելու մասին Դոնալդ Թրամփի անսպասելի որոշումից հետո, ՄաքԳուրքը հրաժարական տվեց:

 

Ամերիկյան հեղինակավոր «Նյու Յորք Թայմս»-ը ՄաքԳուրքին անվանել է պրոֆեսիոնալ, որը 14 ամիս շարունակ աշխատանքներ է իրականացրել ԴԱ ԻՇ-ի դեմ:

Թուրքական կողմի դժգոհությունը, ՄաքԳուրկի հանդեպ միայն «Սիրիայի ժողովրդավարական ուժեր»- ի հետ համագործակցությունը չէ, այլ նաև այն բանի համար, որ ԱՄՆ պաշտոնյան շատ անգամներ է քննադատել Թուրքական իշխանություններին, որ թուրքերը իրենց շահերի համար աչք են փակել Սիրիայում հազարավոր օտարերկրյա մարտիկների ներթափանցման վրա, որպեսզի միանա ԴԱ ԻՇ-ին և այլ ահաբեկչական խմբավորումներին:

Թուրքիան որոշել է Միացյալ Նահանգների հետ առկա լարվածnւթյnւնը քննարկել նորընտիր նախագահ Ջո Բայդենի պաշտոնը ստանձնելուց հետո:

Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեկտեմբերի 9-ին հայտարարել էր.

 

«Շատ փորձագետների կարծիքով, Բայդենի Սպիտակ տուն ժամանումը, ով Անկարայի հանդեպ կnշտ քննադատի համբավ ունի, Թուրքիայի իշխանություններին խոստանում է դժվար ժամանակաշրջան ԱՄՆ-ի հետ հարաբերություններում»–, ասել էր Էրդողանը:

Սակայն միայն Թուրքիայի նախագահը չէ, որ այդպես է կարծում, այլ բոլորն են ենթադրում, որ ԱՄՆ-ի նոր վարչակազմը ավելի կոշտ դիրքորոշում կդրսեւորի Թուրքիայի նկատմամբ և Բրեթ ՄաքԳուրքին ԱՄՆ-ի ազգային անվտանգության խորհրդի Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի համակարգողի պաշտոնում նշանակելը, հենց այդ քայլերից մեկն էր:

Աղբյուր՝ Slim.am