«Երևանում գործող «Մոսկվիչկա» սուպերմարկետների ցանցի ոչ բոլոր հաճախորդներին է բախտը ժպտում՝ արժանանալու ՀԴՄ կտրոնի։ Եվ սա այն դեպքում, երբ ՀԴՄ կտրոն տրամադրելը պարտադիր է, այլապես հարկային մարմիններն իրավունք ունեն տուգանել տվյալ ընկերությանը։ Երեկ «Ժողովուրդ»–ի թղթակիցը գնում է կատարել այդ սուպերմարկետից, սակայն նրան ՀԴՄ կտրոն չեն տվել։

 

Նշենք, որ այս իրավիճակը շարունակվում է տևական ժամանակ, թեև մամուլում բազմիցս է գրվել այդ խնդրի մասին։ Իսկ թե ինչու «Մոսկվիչկա»–ի նկատմամբ որևէ պատժամիջոց չի կիրառվում, դժվար չէ ենթադրել. այս սուպերմարկետների ցանցի սեփականատերը Երևանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանն է»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: