ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել Հակակոռուպցիոն և Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարաններ ստեղծելու կառավարության ներկայացրած նախագծերի փաթեթին։
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի գնահատմամբ՝ դատարանների ստեղծմամբ կապահովվի կոռուպցիոն բնույթի գործերով մասնագիտացված քննություն՝ նպաստելով կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը: Չի բացառվում, որ այդ դատարանները գործարկվեն հենց այս տարի։ Այդ դատարանների դատավորների համար առաջարկվում է նախատեսել այլ դատավորների համեմատությամբ տարբերակված աշխատավարձ։