«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Գևորգ Պապոյանը և Արտակ Մանուկյանը ներկայացրել են «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ:


Պատգամավորներն առաջարկում են հիմնադրամին մուծումները կազմակերպել պրոգրեսիվ սկզբունքով՝ կախված ստացած աշխատավարձի չափից: Այսպես՝ մինչև 100 հազար դրամ բազային աշխատավարձ ստացողը կվճարի 1500 դրամ, մինչև 150 հազար ստացողը՝ 2 հազար, մինչև 150-300 հազար ստացողը՝ 3 հազար, մինչև 500 հազար ստացողը՝ 5 հազար, մինչև 750 հազար ստացողը՝ 7500, մինչև 1 մլն 500 հազար ստացողը՝ 15 հազար, 1 մլն 500 հազարից ավել ստացողը՝ 20 հազար դրամ:

Պատգամավորների առաջարկած մեխանիզմը բավական արդար է, քան ներկայում գործողը, երբ անկախ եկամտի չափից՝ յուրաքանչյուր աշխատող մուծում է հազար դրամ»:


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: