Աննախադեպ և համառոտ շարադրված նամակում Երուսաղեմի հայոց պատրիարք Նուրհան Մանուկյանը քննադատել է Ս.Օ.Տ.Տ. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ին` կոչ անելով ամրապնդել հայկական եկեղեցու հոգևոր հիմքերը,որը ինչպես նշել է պարիարխը թուլանում է: Այս մասին հաղորդում է Asbarez.com-ը:

Նամակը բողոքի նշան է վերջերս հայ առաքելական եկեղեցու ֆրանսիական թեմում տեղի ունեցած դեպքերին, որը կապված է անցած ամսվա սկզբին Ֆրանսիայի թեմի առաջնորդ Նորվան Զաքարյանի հրաժարականի հետ, որը զայրույթ էր առաջացրել Ֆրանսիայի հայկական համայնքի մոտ:

Կաթողիկոսին ուղղված նամակում Մանուկյանը նշել է, որ բողոքը կապված է Գերագույն հոգևոր խորհուրդի որոշման հետ ընդունել Զաքարյանի հրաժարականը  հակառակ եկեղեցուն երկար տարիներ ծառայելուն, ավետարանին հավատարմությանը և հայ համայնքին մատուցած ծառայությանը:

Զաքարյանը հրաժարական է տվել այն բանից հետո,որ կաթողիկոսը պահանջել է վերջինիցս Նիցցայի հայկական եկեղեցու ծխական քահանայի դիրքում վերականգնել Վաչե Ղազանչյանին,ով քրեական հետաքննության մեջ է գտնվում Ֆրանսիայի իրավապահ մարմինների կողմից և դատապարտվել է երկու տարի պայմանական ազատազրկման մեկ մարդու ծեծելու մեղադրանքով: Ղազանչյանի բիզնես կապերը երկար ժամանակ Ֆրանսիայի հայկական համայնքի անհանգստության պատճառ են հանդիսացել հատկապես Նիցցայում:

Զաքարյանը նշել է, որ իր հրաժարականը պայմանավորված է հունիսի 29-ին Փարիզի Շառլ դը Գոլ օդանավակայանի VIP սրահում տեղի ունեցած դեպքի հետ, երբ կաթողիկոսը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի, Խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանի, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանի և Ֆրանսիայի այլ հոգևոր ու աշխարհիկ առաջնորդների ներկայությամբ ահաբեկել է պարիարխին` նշելով «Եթե մինչև հուլիսի 1-ը դու չվերականգնես նրան(Վաչե Ղազանչյանին) իր դիրքում, ապա դու այլևս գործ չունես սուրբ Էջմիածնի հետ»:

«Եղբայրական արտահայտությամբ ես ցանկանում եմ ասել, որ ահաբեկումը չի համապատասխանում հոգևոր մարդուն, այն էլ այնպիսի բարձր դիրքի, ինչպիսին է ամենայն հայոց կաթողիկոսը»,- նշել է Մանուկյանը իր բողոքի նամակում:

 Երուսաղեմի պատրիարքը նշել է, որ Զաքարյանի առաջնորդական շրջանը ավարտվելու էր նոյեմբերին և Գերագույն հոգևոր խորհուրդը կարող էր սպասել մինչ այդ ժամանակը նոր «ընդուներ» նրա հրաժարականը:

«Դուք իսակապես ցանկանո՞ւմ եք Ձեր «կառուցողական կաթողիկոսի» համբավը կարգալույծ հոգևորականների թիվը ավելացնելով ջնջել»,- նշել է Մանուկյանը և ավելացրել «Ինչ տեղի է ունեցել անընդունելի է և մեծ անարդարություն, որը գալիս է ամբողջ հայ ժողորվրդի սրբության սրբոց Էջմիածնից»:

«Վեհափառ տեր, եթե Դուք հիշում եք, մի քանի տարի առաջ, երբ մեծ հպարտությամբ ցույց էիք տալիս գեղեցիկ շինությունները, որոնք կառուցել եք Սուրբ Էջմիածնում, ես ասեցի, որ ինձ համար հավասար և ավելի կարևոր է ֆիզիկական կառույցների փոխարեն ամրապնդել հոգևոր հիմքերը, ինչին ի պատասխան նշեցիք, որ դա նույնպես տեղի կունենա»,- նշել է պատրիարխ Մանուկյանը և հավելել,-« Այնուամենայնիվ, այն հաստատելու ժամանակը եկել է,որը ավելի կարևոր է քան ֆինանսական տարրերը, որոնք հետաքրքրում են Ձեզ»:

 Մանուկյանը անգամ հիշեցրել է կաթողիկոսին այն դեպքը, երբ վերջինս փորձել է ճնշում գործադրել պատրիարխ Թորգոմ Մանուկյանի վրա իր հաջորդ նշանակելու Արիս Շիրվանյանին: Երբ պատրիարխը հրաժարվել է, իսկ Շիրվանյանը տեղեկացրել է կաթողիկոսին, որ նման դրույթ գոյություն չունի եկեղեցու օրենքներում կաթողիկոս Գարեգին II-ը նշել է «Ես կհեռացնեմ բոլորիդ ձեր դիրքերից»:

Ի նշան բողոքի պատրիարխ Նուրհան Մանուկյանը նշել է, որ նա չի մասնակցելու սեպտեմբերին Էջմիածնում կայանալիք եպիսկոպոսական ժողովին: