2017 թվականի հոկտեմբերին Հայաստանում անցկացված կյոկուշին կարատեի Հայաստանի 12-րդ բաց առաջնությունում առաջին տեղ գրաված իրանցի մարզիկ Ահմադ Բաղերիփուրը որոշել է իր ոսկե մեդալը, որպես հարգանքի տուրք, նվիրել 2020 թվականի Արցախյան պատերազմում զոհված Արթուր Սուքիասյանի ընտանիքին, հայտնում է Իրանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը:
Արթուր Սուքիասյանը և Ահմադ Բաղերիփուրը միասին հանդես են եկել մի շարք առաջնություններում և ունեցել բարեկամական հարաբերություններ։
Հունվարի 13-ին իրանցի մարզիկն ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության երրորդ քարտուղար Գոռ Շահվերդյանին է հանձնել իր ոսկե մեդալը Արթուր Սուքիասյանի ընտանիքին փոխանցելու նպատակով։