Ավստրալիայի Գոլդ Քոսթ քաղաքի բնակիչ Շեյն Ուիլմոթը տնային մկներին սովորացրել է սքեյթբորդ քշել: Այս մասին հաղորդում է Gold Coast Bulletin News-ը: Նա նշել է, որ մկները կարող են սովորել քշել, եթե նրանց հետ զբաղվել փոքր տարիքից:

Ուիլմոթի խոսքերով նա որոշել է սովորացնել մկներին քշել փոքր տախտակների վրա, երբ հսկացել է, որ չի կարող նրանց հետ գնալ ծովափ տարվա ցուրտ եղանակներին: Բանը նրանումն է, որ ավստրալիացին իր մկներին սովորացրել է նաև սերֆինգ քշել: Ինչպես նշել է մկների մարզիչը ցրտին ցանկալի չէ մկներին լողալ, այդ պատճառով սքեյթբորդինգը դարձել է սերֆինգի այլընտրանքային տարբերակ:

Մկները սքեյթեր են քշում փոքրիկ այգում, որը Ուիլմոթը կառուցել է իր տան բակում: Որոշ կրծողներ անգամ կարող են սքեյթով անցնել վառվող օղակների միջով: Երբ Ուիլմոթը պատմել է այդ մասին, ապա նշել է, որ հնարավոր է մարդկանց մի մասը մտածի, որ նա դաժան է վերաբերվում իր մկների հետ, սակայն նա շատ է սիրում իր կենդանիներին: