Քիչ առաջ Ռուսաստանի հայ համայնքի ներկայացուցիչները ներխուժել են Մոսկվայի օդանավակայանի՝ պաշտոնատար անձանց և պատվիրակությունների դիմավորման սրահ ու «Դավաճաններ» վանկարկում դիմավորել Աննա Հակոբյանին և երկու դուստրերին՝ Շուշանին և Մարիամին:
ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության աշխատակիցները, որոնց Նիկոլ Փաշինյանը դեսպանի միջոցով խնդրել էր ապահովել իր ընտանիքի անդամների անվտանգությունը, էվակուացիա են հայտարարել և փակել են դիմավորման սրահի ելումուտը՝ փորձելով հավաքել ակցիայի մասնակիցների հեռախոսները:
Փաշինյանի կնոջը և դուստրերին հետևի մուտքով ուղեցել են դեպի մեքենաներ, որտեղ նրանց դիմավորել են հայ համայքնի ներկայացուցիչները «վիժվածքների ընտանիք», «դավաճան տականքներ» բացականչություններով:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ Փաշինյանի կինն ու դուստրերը Մոսկվա են մեկնել ՌԴ քաղաքացիություն ստանալու համար՝ 10 զինված «ախրանիկի» ուղեկցությամբ:
Mediaport-ը ներկայացնում է, թե ինչպես է Աննա Հակոբյանը երկու դուստրերի ու բազմաթիվ «ախրանիկների» ուղեկցությամբ ճողոպրում Մոսկվայի օդանավակայանից: