ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին՝ Աննա Հակոբյանը, մասնավոր այցով մեկնել է Մոսկվա։ Այս մասին «Ռիա Նովոստի»-ին ասել է դիվանագիտական աղբյուրը։«Աննա Հակոբյանն այսօր Մոսկվա է ժամանել։
Դա մասնավոր այց է», – ասել է գործակալության զրուցակիցը։
Նշենք, որ Աննա Հակոբյանը երկու դուստերի՝ Մարիամի ու Շուշանի հետ կանգ է առել Մոսկվայի «Արարատ Հայաթ» հյուրանոցում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Աննա Հակոբյանն, երկու դուստրերի՝ Շուշանի և Մարիամի հետ գտնվում է Մոսկվայում։
Մոսկվայի օդանավակայանում Աննա Հակոբյանին ու դուստրերին դիմավորել են «դավաճաններ» կոչերով
Փաշինյանի կնոջը և դուստրերին հետևի մուտքով ուղեցել են դեպի մեքենաներ, որտեղ նրանց դիմավորել են հայ համայքնի ներկայացուցիչները «դավաճան տականքներ» բացականչություններով: