Ձյուդոյի պատանիների /1996-98թթ/ վարկանիշային մրցաշարը, որը տեղի է ունենալու փետրվարի 16-ին Երևանի “ՄԻԿԱ” մարզական ակումբի մարզադահլիճում, նվիրված է Հայաստանում ձյուդոյի հիմնադրման 40 ամյակին:

 Մրցաշարը, որին մասնակցելու են մոտ 200 պատանի ձյուդոիստներ, լավ ստուգատես կարող է հանդիսանալ Նիդերլանդներում հուլիսի 13-ից 20-ը կայանալիք պատանեկան օլիմպիական փառատոնից առաջ Հայաստանի ձյուդոյի պատանիների հավաքական թիմի ձևավորման համար:

Նշենք, որ մեր պատանի ձյուդոիստները մինչև օլիմպիական փառատոնը, կմասնակցեն նաև մարտի 15-ից 17-ը Անթալիա քաղաքում կայանալիք պատանիների Եվրոպայի գավաթի խաղարկությանը: