«Բարև Երևան» խմբակցության անդամներն այսօր վարչական դատարան են մուտք արել քաղաքապետ Տարոն Մարգարյանի երկու որոշումներից մեկը անվավեր, մյուսը` առոչինչ ճանաչելու պահանջով հայցադիմումը: Այս մասին ասուլիսի ընթացքում նշեց խմբակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը:
«Մենք դիմել ենք, քանի որ այդ որոշումը միայն կասեցվել է, և պարզ է, որ քաղաքապետը չի հրաժարվել իր որոշումից», - նշեց նա:
Նա նշեց, որ հայցադիմումը բաղկացած է 9 էջից, քանի որ քաղաքապետի կողմից արված խախտումներն իրոք շատ են եղել:
«Քաղաքապետը մեր հիշեցնելուց հետո նոր հիշել է, որ հաշվի չի առել անապահով խավին: Սա դեռ առաջին խախտումն է, որ մենք ներառել ենք մեր հայցադիմումում», - նշեց Ս. Սաֆարյանը:
Վերջինս նշեց, որ ուցեվարձի թանկացման մասին որոշումը, որպես իրավական ակտ, պետք է ուժի մեջ մտներ միայն որոշումից 10 օր անց, այնինչ ուղեվորները 5 օրվա համար վճարել են ավել գումար, որը բանախոսի կարծիքով, պետք է փոխհատուցվի:
Անդրադառնալով տրոլեյբուսի ուղեվարձի թանկացմանը, խմբակցության անդամը նշեց, որ քաղաքապետն իրավունք չունի բարձրացնել այս փոխադրամիջոցի ուղեվարձը: «Տարոն Մարգարյանի լիազորությունների մեջ չի մտնում տրոլեյբուսի թանկացումը», - հայտրարաեց նա:
Հայցադիմումը որպես վարույթ ընդունելուց հետո, խմբակցությունը, Ս. Սաֆարյանի խոսքերով, սկսելու է ստորագրահավք, որպեսզօ հնարավոր լինի առանձին քաղաքացիների միացումն իրենց նախաձեռնությանը: Նա նաև նշեց, որ իրենց միանալու կոչով դիմել են նաև ԲՀԿ խմբակցությանը:



 
										
										 
										
										 
										
										 
					






 
		 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 «Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան
										«Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
				 
				 
				 
				 
				 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					