Անհավատալի է, սակայն աշխարհի ամենագեղեցիկ կանանցից մեկը և տաղանդավոր դերասանուհի Շարլիզ Թերոնը դառնում է 38 տարեկան: Շարլիզ Թերոնը Հոլիվուդի իրական հրաշտակն է Հարավային Աֆրիկայից, ով գրավել է կինոաշխարհը հմայիչ ժպիտով և նայվածքով: Այսպիսի գեղեցիկ աղջկա ճակատին գրված էր մոդելի կարիերան և այն Շարլիզի համար սկսվել է շատ հեշտ, չնայած գեղեցկուհին իր անվերջանալի ոտքերով երազում էր բալետի մասին: Սակայն ի դժբախտություն ապագա դերասանուհու և ի ուրախություն ամբողջ աշխարհի վնասվածքը թույլ չտվեց նրան զբաղվել բալետով:

Ոչինչ չէր մնում անելու քան գրավել Հոլիվուդի բարձունբքները, որը հեշտությամբ չստացվեց: Անգամ շիկահեր գեղեցկուհին ստիպված էր սկանդալ ստեղծել բանկում իր վրա ուշադրություն գրավելու համար: Սակայն հայտնվելով տեսախցիկի տեսադաշտում նա այլևս այնտեղից չհեռացավ: Մի քանի փոքր դերերից հետո նա նկարահանվեց «Սատանայի փաստաբանը» ֆիլմում, որը նրան բերեց իրական հռչակ: Դրանից հետո էկրաններ բարձրացավ «Հրեշ» ֆիլմը, որտեղ դերի համար դերասանուհին արժանացավ Օսկարի: Անհավանատալի գեղեցկուհու ծննդի կապակցությամբ,ով արդեն երկար ժամանակ չի դադարում լինել աշխարհի ամենացանկալի կանանցից մեկը, VeV-ը ներկայացրել է տարբեր տարիների ֆոտոսեսիաների դերասանուհու գայթակղիչ կերպարները: