ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է պարզեցնել շինարարությունում աշխատանքային միգրանտներին ներգրավելու գործընթացը, հաղորդում է ՌԻԱ նովոստին:

«Դիտարկել ՌԴ քաղաքացի չհանդիսացող, այդ թվում ԱՊՀ երկրներից աշխատողների ներգրավման կարգի պարզեցումը շինարարական-մոնտաժային աշխատանքների կատարման համար»,-ասվում է Պուտինի հանձարարականում:


Նշվում է, որ աշխատանքները պետք է անցկացվեն կանխարգելիչ բոլոր միջոցառումների պահպանմամբ, որպեսզի չթույլատրվի կորոնավիրուսի տարածումը: Հանձնարարության կատարման ժամկետը մարտի 1-ն է: