Չելյաբինսկի հեռուստաընկերությամբ հուլիսի 31-ին նորությունների հաղորդման ժամանակ տեղի է ունեցել արտակարգ պատահար: «Խելացի տոմոգրաֆի» մասին տեսանյութի փոխարեն ցուցադրել են «հակապուտինյան» վավերագրական կինոնկարից մի հատված: Այս մասին փոխանցում է Newsru.com-ը:

«Պուտինի ժամանակաշրջանը Ռուսաստանին բերել է բոլոր միջազգային մարդու իրավունքենրի պաշտպան կազմակերպությունների քննադատությունը: Սպանվել են լրագրողներ Աննա Պոլիտկովսկայան և Նատալյա Էստեմիրովան, փաստաբան Սերգեյ Մագնիտսկին: Ճաղերի ետևում է հայտնվել ձեռնարկատեր Միխայիլ Խոդորկովսկին: Վլադիմիր Վլադիմիրովիչի ժամանակ խոսքի ազատությունը, հանրահավաքների ազատությունը, ընդհանրապես ազատությունը չեն ողջունվում: Պուտինի ժամանակաշրջանում կաշառակերությունը հասել է աներևակայելի չափերի: Այսօր Ռուսաստանը կաշառակերության տեսանկյունից հավասար դիրքում է գտնվում ինչ Ուգանդան և Տոգոն»,- այսպիսի տեքստով տեսանյութը զարմացրել է հարավային Ուրալի բնակիչներին, որոնց հանգստացնում են շրջանային բյուջետի բարձրացման և «ընդամենը 40 րոպեում գլխուղեղի սկանիրավորման» մասին լուրերով:

Տեսանյութը հեռարձակվում է շուրջ երկու րոպե: Հեռուստալիքում ամենայն հավանականությամբ խուճապի մեջ են եղել, քանի որ անցանկալի տեսանյութը ընդհատել են անձայն գովազդով, նորությունները չեն շարունակվել, իսկ նորությունների փոխարեն տեղադրել են հին հաղորդում: Տեսանյութը երկրորդ րոպեից: