Դորտմունդի Բորուսիայի ամենաթանկ ձեռքբերում Հենրիխ Մխիթարյանն արդեն կարողանում է արագացումներ կատարել, հեշտությամբ վարել գնդակը և շարժումների ուղղության արագ փոփոխություններ և կարծես մոռացել է երեք շաբաթ առաջ ստացած վնասվածքի մասին: Վնասվածքը հայազգի ֆուտբոլիստը ստացել էր Լյուցերնում ընկերական խաղի ժամանակ գոլ խփելիս:

Առաջին երկու շաբաթվա ընթացքում Մխիթարյանը ընդհանրապես չի կարողացել մարզվել , սակայն օր օրի վրա նա վերականգնել է իր նախկին մարզական վիճակը: Երեքշաբթի օրվա առաջին կեսը նա աշխատել է անհատական ծրագրով Բորուսիայի ֆիտնեսի գծով մարզիչ Անդրեաս Շլումբերգերի հետ, իսկ երկրորդ կեսին նա մասնակիորեն մարզվել է թիմի հետ: «Ես հուսով եմ, որ ես շուտով ամբողջովին կմասնակցեմ մարզումներին: Ես անհամբերությամբ սպասում եմ այն պահին, երբ կկարողանամ մարզվել տղաների հետ: Իմ ոտքը արդեն խնդիրներ չի ստեղծում»,- հայտնել է նա մանկապատանեկան դպրոց կատարած անսպասելի այցի ժամանակ:

 Արդյոք կկարողանա նա արդեն այս շաբաթ վերադառնալ կազմ Աուգսբուրգում, դեռևս ոչ մեկ, այդ թվում անձամբ Մխիթարյանը չի ցանականում կանխատեսել: Առաջին հերթին դա կախված է Բորուսիայի գլխվոր մարզիչ Յուրգեն Կլոպի որոշումից: Հայտնի է, որ 46 ամյա մարզիչը շատ զգուշությամբ է վերաբերվում վնասվածք ստացած և կազմ վերադարձած ֆուտբոլիստներին և նրանց խաղադաշտ դուրս գալը կատարում է աստիճանաբար:

Այստեղից կարելի է ենթադրել, որ Մխիթարյանը Բունդեսլիագյում իր դեբյուտը կնշի 2-րդ փուլի Բրաունշվեյգի դեմ տնային խաղի ժամանակ: