Ոսկին թանկանում է: Նյու Յորքի Comex բորսայում ոսկու փետրվարյան ֆյուչերսների գինն աճել է 0,46 տոկոսով կամ 8,5 դոլարով՝ կազմելով մեկ տրոյական ունցիայի դիմաց մինչեւ 1848,7 դոլար, հաղորդում է Փրայմը:
Արծաթի մարտյան ֆյուչերսների գինն աճել է 0,64 տոկոսով ՝ մեկ ունցիայի դիմաց մինչեւ 25,485 դոլար: