Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսի» իտալացի գլխավոր մարզիչ Անդրեա Պիրլոն Ա Սերիայի 18-րդ տուրում «Ինտերից» կրած 0։2 հաշվով պարտությունից հետո հեղինակությունը վերականգնելու ամենահարմար առիթ է համարում Իտալիայի Սուպերգավաթի հանդիպումը «Նապոլիի» դեմ։

««Նապոլին» ուժեղ թիմ է, որը դա ցուցադրում է այսօր եւ ցուցադրել է անցյալում։ Մենք ցանկանում ենք վստահ խաղալ եւ նվաճել սուպերգավաթը։ Ես վստահ եմ, որ ամեն ինչ կստացվի։


Սա իմ դիմակայությունը չէ Գատուզոյի հետ։ Սա «Յուվենտուսի» եւ «Նապոլիի» դիմակայությունն է։ Երկու թիմերն էլ ուժեղ են եւ արժանի են խաղալ այս տիտղոսի համար»,- Պիրլոյի խոսքը մեջբերում է ESPN-ը։

«Յուվենտուս» - «Նապոլի» հանդիպումը տեղի կունենա հունվարի 20-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով կեսգիշերին։