SARS-CoV-2 կորոնավիրուսի համար թոքերի եւ բրոնխների բջիջներ թափանցելու «դարպասներ» կարող է լինել ոչ միայն ACE2 սպիտակուցը, այլեւ AXL ֆերմենտը: Այս մասին հայտնում են չինացի գիտնականները, որոնք նոր հետազոտությունը հրապարակել են Cell Research ամսագրում:
AXL-ը թաղանթային սպիտակուց է, որը պատասխանատու է մեծ թվով ֆիզիոլոգիական պրոցեսների համար, այդ թվում բջիջների կենսունակության, դրանց տարբերակման եւ իմունային պատասխանների:
Սակայն, ինչպես պարզվել է, այդ նույն սպիտակուցը կարող է նպաստել կորոնավիրուսի թափանցմանը թոքեր: Գիտնականները նաեւ պարզել են, որ այդ ռեցեպտորների անջատումը կարող է զգալիորեն կրճատել մարդու թոքերի էպիթելային բջիջներում ՌՆԹ վիրուսային պատճենների թիվը: