Ադրբեջանական լրատվամիջոցներն անդրադարձել են երեկ՝ ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին:
«Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ «ավելի քիչ հողային կորուստներով՝ պատերազմը կանգնեցնելու հնարավորություն մենք չենք ունեցել»»։
Անդրադարձ է կատարվել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանի հարցին ու դրան հետևող պատասխանին․ «Բանակցային գործընթացի ողջ ընթացքում կարգավորման ոչ մի տարբերակ չի եղել, որը չի նախատեսում ադրբեջանցի փախստականների վերադարձը Շուշի»,- մեջբերել են Փաշինյանի խոսքը։ «Շուշին, մինչ հակամարտության սկսվելը ունեցել է 90% ադրբեջանական բնակչություն․ դուք ուզում եք ասել, որ 90 և ավելի տոկոս ադրբեջանցի բնակչություն ունեցող Շուշի քաղաքը հայկակա՞ն էր իր այդ կարգավիճակով»,- ասել է Փաշինյանը: