Ռուս խաղաղապահները ապահովում են փախստականների անվտանգ վերադարձը Լեռնային Ղարաբաղի տարածք: Մինչ օրս 50 521 մարդ է վերադարձել:


Ապահովվել է Ադրբեջանի Զինված ուժերի մեկ ավտոշարասյան անվտանգ անցումը Բերձորի միջանցքով դեպի Հակ և հակառակ ուղղությամբ: Հունվարի 19-ին ռուս խաղաղապահները օգնություն են ցուցաբերել ադրբեջանական կողմի` շինարարական նյութերով բեռնված բեռնատար մեքենաների շարասյանը, որը վթարի է ենթարկվել Կարմիր շուկայից դեպի Շուշի ճանապարհին` մերկասառույցի պատճառով: Վեց մեքենա տարհանվել են, ապահովվել է բեռների առաքումը դեպի նպատակակետ: