«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ-ում քաղաքական գործընթացները շարունակում են զարգանալ երկրաչափական պրոգրեսիային համարժեք,եւ գրեթե ամեն օր մի նոր «ռասկլադ» է ի հայտ գալիս։ Մասնավորաբար, «Փաստ» թերթին տեղեկություններ են հասել, որ գործող իշխանությունների կողմից քաղաքական որոշում է կայացվել հնարավորինս շուտ կտրուկ փոփոխություններ կատարել դատական համակարգում։ Բանն այն է, որ դատական համակարգը ներկայումս իշխանության փաստացի միակ ճյուղն է, որը որոշակի ինքնուրույնություն ունի եւ մեծամասամբ չի կատարում Նիկոլ Փաշինյանի ու նրա քաղաքական թիմի հրահանգները (մի քանի մասնակի բացառություններով)։
Սա բնականաբար, նյարդայնացնում է Նիկոլ Փաշինյանին, որն իր պաշտոնավարման առաջին իսկ օրերից ձգտում է իրեն ենթարկել նաեւ այս համակարգը: Դատարանների շրջափակումը՝ վառ ապացույց: Եվ ահա, մեր աղբյուրի փոխանցմամբ, իշխանությունը հիմա շատ արագ փորձում է «ծնկի բերել» նաեւ դատական համակարգը, որպեսզի առաջիկայում ներքաղաքական գործընթացներում հանգիստ լ ինի, իսկ դատարանների կողմից «անակնկալներ» չմատուցվեն։
Հենց դրանով էր պայմանավորված նախօրեին ԱԺ-ում հրավիրված ԱԺ արտահերթ նիստը, որտեղ քաղաքական մեծամասնությունը առանց ընդդիմության մասնակցության ԲԴԽ անդամ «նշանակեց» նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանին եւ կարկառուն սորոսական Դավիթ Խաչատուրյանին, որն, ի դեպ, ՀՔԾ ղեկավար Սասուն Խաչատրյանի եղբայրն է։ Վերոնոշյալի կոնտեքստում այս թեկնածուներին առաջադրելն ու ընտրելը փորձագետները շատ խոսուն են համարում Նիկոլ Փաշինյանի հեռահար նպատակների տեսակետից»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում