«Ես և Սիրուշոն եղել ենք Վարդուհի Վարդանյանի որդու հարսանիքի քավորը». Լևոն Քոչարյանի պարզաբանումը՝ աղմկահարույց գրառման մասին
Այսօր Ռեգինա Պրազյան անունով ֆեյսբուքյան օգտատերը մի աղմկահարույց գրառում էր կատարել, որը մեծ արձագանք ստացավ հասարակության շրջանում:
«Florence ռեստորանային համալիրում Լևոն Քոչարյանը և Սիրուշոն թևերները տնկած պարում են հենց այս պահին։ Նրանց հետ են նաև լոճված բերանով մեկը մյուսին չզիջող մի շարք մշակույթի ներկայացուցիչներ, որոնք մեղադրում էին վարչապետին ամեն ինչում»,- գրել է օգտատերը:
Թեմային ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով անդրադարձել է Լևոն Քոչարյանը. «Իրականությունն այն է, որ եղել է հարսանիք մեր շատ սիրելի, լավ ընկեր լուսահոգի Վարդուհի Վարդանյանի որդու՝ Ռուբենի հարսանիքն է եղել:
Շատերը գիտեն իմ կնոջ՝ Սիրուշոյի և Վարդուհու կապն ու մտերմությունը: Մեզ առաջարկվել էր լինել քավոր: Մենք սիրով ընդունել ենք, մեզ համար մեծ պատիվ է: Մենք մասնակցեցինք պսակադրությանը եկեղեցում և այնուհետև ես ներողություն խնդրեցի հարսից, փեսայից և նրանց ընտանիքներից և ասացի, որ չեմ կարող մասնակցել հացկերույթին»,- ասել է Քոչարյանը:
Տեսանյութը ստորև