Երեկ, դիտելով 5-րդ ալիքի կիրակնօրյա թողարկման ընթացքում Կարմիր շուկայի մասին պատմող տեսանյութը, հիշեցի 2020թ. հոկտեմբերի 23-ին ֆեյսբուքյան իմ էջում կատարած հետևյալ գրառումը. «Կարմիր շուկայի ուղղությունը մարտավարական ու ռազմավարական կարևորության մեր այսօրվա Ավարայրն է...»։ Այսօր Կարմիր շուկան, չնայած իր բազում վերքերին, մնացել է կանգուն: Եվ դա ոչ թե նրա համար, որ թշնամին խնայել է (այստեղ ևս կիրառվել են «Բայրաքթարներ», իսրայելական ԱԹՍ-ներ, ռազմական ինքնաթիռներ, զրահակիր ուժեր, վարձկան գրոհայիններ և էլի շատ ու շատ միջոցներ), այլ որ գյուղի պաշտպանները կանգնեցին մինչև վերջ և այդ բնագիծն իրականում դարձրին Ավարայր..

.
Հ.Գ. Համոզված եմ, որ Արցախի հանձնված տարածքները կարելի էր նույն կերպ պաշտպանել, եթե մենք ոչ թե տրվեինք, այսօր արդեն կասկածելի թվացող, հրամանների ու ռազմավարամարտավարական որոշումների կատարմանը, այլ մեզ վստահված բնագիծը պաշտպանեինք այնպես, ինչպես դա արեցին Կարմիր շուկայում...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1186795245069813&id=100012180459090