Xiaomi-ի Redmi դուստր ընկերությունը մտադիր է գեյմերների համար էժան սմարթֆոն թողարկել: Այս մասին Weibo-ում իր օգտահաշվում հայտարարել է ընկերության թոփ մենեջեր Լու Վեյբինը, հաղորդում է Lenta-ն:

Նրա խոսքով՝ 2021 թվականին Redmi-ն մտադիր է կենտրոնանալ կիբերսպորտի վրա: Այդ պատճառով ընկերությունը կթողարկի ֆլագմանական սմարթֆոն, որը նախատեսված է հատուկ գեյմերների համար: Նա նկատել է, որ դա կլինի առաջին նման դեվայսը բրենդի շարքում:


Ընկերության ներկայացուցիչը չի բացահայտել ապագա սարքի բնութագրերը, սակայն նշել է, որ նոր դեվայսը կթողարկվի Dimensity 1200 ֆլագմանական չիպով: Թայվանյան ընկերության պրոցեսորը կազմված է 6 նանոմետր տեխպրոցեսից, Cortex-A78 եւ Cortex-A55 8 միջուկից, 9-միջուկային Mali-G77գրաֆիկական արագացուցիչից: Չիպն աջակցում է 5G եւ աշխատանք նեյրոցանցերի հետ: