Patum.am-ը գրում է.Ռոբերտ Հասրաթյանը ծնվել է 1992թ.-ի մայիսի քսանին Արարատի մարզի Այգեստան գյուղում։ Ուսման երկար ճանապարհ է անցել՝ 2007֊2009 թթ.-ին սովորել է Ք. Իվանյանի անվան ռազմական վարժարանում, 2009֊2013 թթ.-ին էլ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում։

2013 թվականներին լեյտենանտի կոչումով ծառայության է անցել «Եղնիկներ» կոչվող զորամասում որպես դասակի հրամանատար։

Հենց 1-ին օրերից նա վաստակել է իր զինվորների, ծառայակիցների ու հրամանատարության սերը և հարգանքը։ Ամիսներ անց նշանակվել է վաշտի հրամանատար:

 

Մասնակցել է քառօրյա պատերազմին նույնպես՝ գործելով բազմաթիվ սխրանքներ։ 2016 թ.-ին նույն զորամասում նշանակվել է որպես գումարտակի սպառազինության գծով տեղակալ՝ ավագ լեյտենանտ կոչումով։

2017 թ.-ին ստացել կապիտանի կոչում։ 2019թ.-ին նույն զորամասում նշանակվել է գումարտակի շտաբի պետ ու որոշ ժամանակ հետո տեղափոխվում է ՀՀ ՊՆ Խաղաղապահ բրիգադում որպես գումարտակի շտաբի պետ։ 2020 թ.-ին ստացել է մայորի կոչում։

Նա զուսպ, խելացի, բանիմաց սպա էր։ Արժանացել է բազում շքանշանների , պատվոգրերի, խրախուսանքների՝ «Վազգեն Սարգսյանի» մեդալ, «Անբասիր ծառայության համար» 1-ին աստիճան մեդալ, «Մարտական ծառայության» մեդալ և այլն։

Պատերազմի 1-ին օրերից մայոռ Հասրաթյանը եղել է առաջնագծում ու ամեն ինչ արել է հաղթանակի համար։ Հավատացել է մեր բանակի հաղթանակին ու արել է ամեն ինչ այդ հաղթանակը մոտեցնելու համար։

Գումարտակի հետ արիաբար մարտնչել են թշնամու դեմ, ընկել շրջափակման մեջ՝ համարյա 150 կմ քայլելով դուրս են եկել շրջափակումից` իրենց հետ տանելով վիրավոր զինվորներին ու նման շատ սխրանքներ են եղել։

սակայն ավա՜ղ հոկտեմբերի 21֊ին Հադրութի Դրախտիկ գյուղում նա իր գումարտակի հետ վարեց իր վերջին մարտը` անմահանալով իր գումարտակի 8 ընկերների հետ։ Հավերժ փառք մեր հերոսներին