Արշալույս Մղդեսյանը գրում է.
«Սա Էրդողանի Ֆեյսբուքյան էջն է, որտեղ նա երեկ տեղադրել է 1920-ին Գյումրին զավթած Քյազըմ Կարաբեքիրի նկարը` գրառելով, արդյոք մարդիկ տեղյակ են այս նկարի պատմությանը։
Էրդողանն էս ֆոտոն դրել է Կարսում Ադրբեջանի զինուժի հետ փետրվարին սպասվող զորավարժություններին ընդառաջ։ Քյազըմ Կարաբեքիրը եղել է Թուրքիայի արևելյան ճակատի հրամանատարը։
Օսմանյան կայսրության երազանքով ապրող Էրդողանը շատ անկեղծ մերթընդմերթ հուշում է իր հարվածի ուղղության մասին։
Օգտագործում սիմվոլիզմ։ Բաքվի զորահանդեսի ժամանակ բանաստեղծությամբ ակնարկեց Իրանի նկատմամբ տարածքային նկրտումների մասին, հիմա էլի հասկացնում է, որ դեպի արևելք շարժվելու մտադրություններն ուժի մեջ են։
Ու գիտեք ինչ, Արևմուտքն էս հարցում առեևույթ իհարկե կքննադատի Էրդողանին, բայց կուլիսների հետևում օֆ էլ չի քաշի, քանի որ հատկապես հիմա Եվրոպան էն վիճակում է, որ իրեն ձեռնտու է` լավ է Թուրքիան իր ագրեսիվ քայլերով տարածվի Արևելք, քան թե գա Արևմուտք։
Մենք դժվար թե հանգիստ տարածաշրջան ունենանք առաջիկա տարիներին»։