ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն
Լրագրողը, դիմելով Փաշինյանին, ասաց. «Այստեղ թաղված են նաեւ Շուշիի համար պայքարողները, իսկ դուք հայտարարել եք, որ Շուշին ադրբեջանական քաղաք է»:

Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց.m«Մի րոպե մոտեցեք: Էտ դո՞ւք էիք ասում, որ ես ասել եմ՝ Շուշին ադրբեջանական է»։

Դրանից հետո Նիկոլ Փաշինյանը նյարդայնացած անընդհատ նույն հարցն էր տալիս լրագրողին․ «Դո՞ւք էիք հարցը տալիս, դո՞ւք էիք հարցը տալիս»։

Լրագրողներից մեկի դիտարկմանը, որ ԱԺ-ում Շուշիի մասին իր հայտարարությամբ վարչապետը կասկածի տակ է դրել Շուշիի հայկական լինելը, Փաշինյանն արձագանքեց։

«Որտե՞ղ եմ ես նման բան հայտարարել: Թղթի վրա դուք անձամբ կգրեք, կբերեք մեջբերումը, որ ես դա հայտարարել եմ, եւ ուղիղ եթերում ես ձեր հարցին կպատասխանեմ: Ես հիմա այլ հարցի չեմ պատասխանի, պայման եմ դրել, այդ պայմանը կատարեք եւ ես ուղիղ եթերում ձեր հարցին կպատասխանեմ»,-ասաց Փաշինյանը եւ շարունակեց քայլել անվտանգության մեծաթիվ աշխատակիցների ուղեկցությամբ։հունվարի 28-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոն այցի ժամանակ կորցրեց ինքնատիրապետումը Շուշիի մասին լրագրողի հարցից։

 

Նյութի աղբյուր՝ News.am