Լուսանկարից մեզ նայող ջինջ ու պայծառ աղջնակը մանկության տարիներին բավականին ամոթխած ու համեստ աղջնակ է եղել և ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ մի օր այդ աղջնակը կարող է դառնալ սիրված ու ճանաչված արտիստուհի:

Լուսանկարներում սիրված դերասանուհի Շուշաննա Թովմասյանի մանկությունից դրվագներն են:

Շուշաննան ծնվել է Ծաղկաձորում, ունեցել է հետաքրքիր մանկություն:

Մանկությունը նրա հուշերում վառ դրվագներ է թողել:

 

Տարբեր ուսումնական հաստատություններում է նա փորձել գտնել իր ճանապարհը, սակայն ընտրությունն ի վերջո կանգ է առել Թատերական ինստիտուտի վրա:

Ժամանակի ընթացքում շատ բան է փոխվել Շուշաննային առօրյայի, կենցաղի ու մտածողության մեջ, սակայն քիչ է փոփոխությունը նրա նուրբ ու զգայում էության մեջ:

 

Նա նույնքան ցավով է ընդունում ամեն տեսակի սուտ, ինչպես մանկության տարիներին:

Այժմ Շուշաննան ինքն է մայրիկ դարձել:

Նա արդեն գրեթե մեկ ամիս է, ինչ վայելում է իր փոքրիկ տղայի՝ Միկայի ներկայությունը և մայրիկ լինելու հաճույքը: