ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտնում է. «ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թ․ հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցումը կշարունակվի։
Կառավարության որոշմամբ՝ այսուհետ ավանդների փոխհատուցում կտրամադրվի մինչև 1938թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված քաղաքացիներին։
Նախկին կարգավորումներով՝ ավանդների փոխհատուցման համար կարող էին դիմել մինչև 1936թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված քաղաքացիները»։