ԽՍՀՄ-ի նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը հերքել է իր մահվան մասին լուրերը:

«Ես ողջ ու առողջ եմ: Ինչպես ասում են, բավարար է ոտնահարել Գորբաչովին»,- նշել է նա Итар Тасс գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ: ԽՍՀՄ-ի նախկին նախագահի մասին լուրերը նախօրեին տարածվել էին Twitter-ում Риа Новости –ի կայքը հաքերների կողմից կոտրելուց հետո: Լրատվական գործակալության միկրոբլոգում հայտնվել է երկու կեղծ հաղորդագրություն Գորբաչովի մահվան մասին: Համաձայն գործակալության նրանք այդտեղ գտնվել են ընդամենը հինգ րոպե:

Риа Нововсти-ն պատրաստվում է դիմել Անվտանգության դաշնային ծառայությանը և դատախազությանը` պահանջելով անցկացնել պետական լրատվական միջոցի էջը կոտրելու հետաքննություն:

Հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէ, որ լրատվական միջոցները «թաղում են» Միխայիլ Գորբաչովին: Սուտ տեղեկատվությունը հայտնվել էր սոցցանցերում անցած տարի մայիսի 22-ին:

«Ուշադրություն մի դարձրեք, ինձ վաղուց թաղում են, իսկ ես ողջ և առողջ եմ»,- նշել էր այն ժամանակ Միխայիլ Գորբաչովը: