Ռուս զինծառայողները սկսել են հաստիքային տեխնիկայով երթը դեպի ԱՀ-ի Քիյամադդինլի շրջան, որտեղ կտեղակայվի ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի եւ բոլոր ռազմական գործողությունների վերահսկման ռուս-թուրքական համատեղ կենտրոնը (Համատեղ կենտրոնը): Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն:

Մի քանի օրվա ընթացքում Ստեփանակերտում գտնվող ռուսական խաղաղապահ զորախմբի կայանում զինծառայողներն ուսումնասիրում էին Համատեղ կենտրոնի աշխատանքի կազմակերպման կառուցվածքը, նպատակը, խնդիրները, կարգը եւ գործառույթները, ինչպես նաեւ` այն երկրի մշակույթը, ավանդույթներն ու առանձնահատկությունները, որի տարածքում նրանք պետք է կատարեին առաջադրանքները:


Համատեղ կենտրոնի անձնակազմը, որը հավասարապես ներկայացված է ռուսական եւ թուրքական կողմերից, կիրականացնի իրավիճակի մոնիտորինգի եւ հրադադարի ռեժիմի վերահսկման առաջադրանքերն անօդաչու թռչող սարքերի միջոցով: