Ադրբեջանի նախագահի թեկնածու, «Ադրբեջանահայերի ասամբլեայի» նախագահ Գրիգորի Այվազյանը հնարավոր է  համարում  Ադրբեջանի միավորված ընդդիմության թեկնածու Ռուստամ Իբրահիմբեկովի հետ համագործակցությունը: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում նշելով այս մասին, Գ. Այվազյանը հավելեց, որ հակասության առիթ կարող է  դառնալ  հայկական հարցն ու  Ղարաբաղի հակամարտության շուրջ եղած  տարբեր կարծիքները:

«Իբրահիմբեկովի հետ Մոսկվայում հնարավոր հանդիպումը  կտա շատ հարցերի  պատասխան: Շեշտը դրվելու է  Ադրբեջանը բռնապետությունից ազատելու հարցը», - ն'շեց նա:   

Գ. Այվազյանը նշեց, որ թեև  պաշտոնապես չեն ստացել անվտանգության երաշխիքներ, իրենք պատրաստ են Բաքու մեկնելուն:

Հաղթանակի հավանականությունը  մեծ համարելով, նախագահի թեկնածուն նշեց, որ  թիրախը լինելու է  Ադրբեջանի բազմազգ ժողովուրդը: «Շատ տեղերում հավանական եմ համարում ձայների 90 տոկոսը», - նշեց նա:

Նա անդրադարձավ նաև  այն ասեկոսեներին, թե ինքը  հանդիսանում է  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ազգակիցը: «Ես չեմ թաքցնում, որ հեռավոր ազգակցական կապ կա Ռիտա Սարգսյանի հետ, սակայն նրանց անձամբ չեմ ճանաչում», - նշեց նա:

Գ. Այվազյանի նշեց, որ խոստում է  տվել, որը կատարելու  է  հաղթանակի դեպքում` շեշտելով, որ ի տարբերություն շատերի, ինքն իր խոստումն ի կատար կածի:

«Խոստացել եմ հաղթանակի դեպքում Բաքվի Գյուլիստան համայնքում  խմել հայկական կոնյակ», - հայտարարեց  Ադրբեջանի նախագահի հայ թեկնածուն: