Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ քննվում է գործարար Դավիթ Գալստյանի` Պատրոն Դավոյի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու նախաքննական մարմնի միջնորդությունը։
Դատարանի բակում հավաքված են նրա աջակիցները, որոնց թվում են Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանը` Սերժի Վաչոն և հայտնի երաժիշտ Կամո Սեյրանյանը։
Դիտարկմանը, թե շատերը կարծում են, որ Պատրոն Դավոյի նկատմամբ հարուցված քրգործը քաղաքական հետապնդում է, Վաչագան Ղազարյանն ասաց․ «Իհա՛րկե»։ Կամո Սեյրանյանը չցանկացավ զրուցել լրագրողների հետ՝ հայտարարելով՝ «մուզիկանտը չի զբաղվում պոլիտիկայով»։