Ինչպես տեղեկացրել էինք, այսօր Ազգային ժողով էր եկել պատերազմում «Հաղթելու ենք» քարոզչության պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը: 44 օր անց պարզվեց, որ Արծրուն Հովհաննիսյանը մեզ սուտ կամ կեղծ քարոզչությամբ է կերակրել` ասելով, թե հաղթելու ենք, քանզի պարզվեց` պարտվել ենք:

Hraparak.am-ը նրան հարցրեց` ե՞րբ ենք հաղթելու և ինչո՞ւ էր նա ապատեղեկատվություն տարածում: Այս բոլոր հարցերի վերջում նրանից հետաքրքրվեցինք նաև` Շուշին իր համար հայկակա՞ն, թե՞ ադրբեջանական քաղաք է: Ի պատասխան` Արծրուն Հովհաննիսյանն ասաց միայն, որ Շուշին իր համար սուրբ քաղաք է, բայց որևէ կերպ չհստակեցրեց` հայկակա՞ն սուրբ քաղաք է, թե՞ ադրբեջանական:


Մանրամասն` տեսանյութում: