«Դավիթ Տոնոյանն էլ պնդում էր, որ երբ ՍՈՒ-ն բարձրանում է օդ, կատարում է չորս հատ Ս-300-ի խնդիր, և ես՝ որպես ընդդիմադիր գործիչ, հավատացել եմ 73 տոկոս ձայն ունեցող լեգիտիմ ազգային իշխանության ներկայացուցիչներին»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում, հիշելով իր և իշխանության հետ նախորդ տարվա գարնանը տեղի ունեցած հանդիպումը, ասաց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Էստեղ երկու տարբերակ կա՝ կա՛մ ինձ խաբել են, կա՛մ չեն եղել էնքան կոմպետենտ, որ հասկանան՝ հեսա ինչ ա լինելու ու հանգիստ նստել են, ասել են՝ ամեն ինչ նորմալ ա»,- ասաց Մարուքյանը: